Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Հայաստանի առողջապահությունը` 25 տարեկան

ՀՀ ԱՆ. Հայաստանի առողջապահությունը` 25 տարեկան

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր անցկացվեց «Հայաստանի առողջապահությունը` 25 տարեկան» խորագրով տոնական միջոցառում:

Առողջապահական համակարգի ներկայացուցիչներին իր ուղերձն էր հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված այս միջոցառման նպատակն էր երախտիքի խոսք ուղղել համակարգի նվիրյալներին, մարդկանց, ովքեր իրենց ամենօրյա մարդասիրական գործունեությամբ նպաստել են համակարգի ձևավորմանը: Միջոցառմանը ներկա էր ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, մշակութային, հասարակական, քաղաքական անվանի գործիչներ:

«Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ համանախագահ Արա Բաբլոյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն բուժաշխատողներին, ովքեր նշանակալի ներդրումն են ունեցել անկախ առողջապահական համակարգի կայացման և զարգացման գործում:

Նա ներկայացրեց այն հաջողությունները, որոնք գրանցվել են մեր երկրի առողջապահության ոլորտում` ընդգծելով, որ հայ մարդուն տրված ներուժի շնորհիվ են հաղթահարվել շատ մարտահրավերներ:

«Անշուշտ, վերջին տարիներին դրական առաջընթացն ակնհայտ է: Մենք իրականացրել ենք կադրերի վերապատրաստում, ինչի շնորհիվ ունենք լավ վերապատրաստված մասնագետներ տարբեր ոլորտներում», - ասաց «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ համանախագահ Արա Մինասյանը :

Ցուցադրվեց քառորդ դարում առողջապահական համակարգի անցած ուղուն նվիրված տեսաֆիլմ:

Միջոցառման ընթացքում ՀՀ Ազգային ժողովի նախագահի պատվոգրերով, ՀՀ վարչապետի հուշամեդալներով և շնորհակալագրերով, ինչպես նաև «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ մեդալներով պարգևատրվեցին մի քանի տասնյակ բուժաշխատողներ և կազմակերպություններ: Անկախության 25-րդ տարեդարձի առթիվ Երևանի և մարզերի շուրջ 110 համակարգի ներկայացուցիչներ արժանացան ՀՀ առողջապահության նախարարության հոբելյանական պատվոգրերի: Տոնական միջոցառումն ուղեկցվեց համերգային ծրագրով:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ